Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը շարունակում է բավականին տքնաջան ու բարդ աշխատանքը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ. Պեսկով

Ռուսաստանը շարունակում է բավականին տքնաջան ու բարդ աշխատանքը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ. Պեսկով
Միջազգային
15:14, 24 январь 2023
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է լրատվամիջոցների հարցին, թե արդյոք Կրեմլը համաձա՞յն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կոչին՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը առևտրային երթևեկության համար։

«Ռուսաստանը, որպես եռակողմ համաձայնագրերի և փաստաթղթերի կողմերից մեկը, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ, շարունակում է կատարել իր պարտավորությունները և շարունակում է բավականին տքնաջան ու բարդ աշխատանքը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ ռուս խաղաղապահները և Ադրբեջանը պարտավոր են ապահովել անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով։