Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այս փուլում Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությանը ՀԱՊԿ-ի ներգրավման անհրաժեշտություն չկա». Անատոլի Սիդորով

«Այս փուլում Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությանը ՀԱՊԿ-ի ներգրավման անհրաժեշտություն չկա». Անատոլի Սիդորով
Միջազգային
12:33, 14 февраль 2023
Արևմուտքը լարում է իրավիճակը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում, ՆԱՏՕ-ի բլոկի Արևելյան թևում կոալիցիոն ուժերի թվաքանակն ավելացել է 2,5 անգամ՝ հասնելով 33 հազար մարդու, հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։ 

«ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում իրավիճակը, ցավոք, բնութագրվում է որպես բարդ և լարված: Ռազմական անվտանգության սպառնալիքների և մարտահրավերների հիմնական աղբյուրը արևմտյան էլիտայի որոշ մասի ապակառուցողական գործունեությունն է՝ խարխլելու իրավիճակը կազմակերպության շուրջ և նրա անդամ պետությունների ներսում առանձին վերցրած»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

 Սիդորովը նշել է Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի կոնտինգենտի աճը։ Նրա խոսքով՝ անցյալ տարվա փետրվարից կոալիցիոն ուժերի թիվը մայրցամաքի այս հատվածում ավելացել է 2,5 անգամ՝ 13-ից հասնելով 33 հազար մարդու, որից մոտ 15 հազարը ամերիկացի զինվորականներ են։

 Շտաբի պետը նշել է նաև, որ ՀԱՊԿ-ի «Անխորտակելի եղբայրություն» զորավարժությունները կանցկացվեն Ղրղզստանում։ Հայաստանի իշխանություններն ավելի վաղ հրաժարվել են զորավարժություններն իրականացնել հանրապետության տարածքում։

Բացի դրանից, կազմակերպությունը նախատեսում է անցկացնել համատեղ և հատուկ զորավարժություններ Բելառուսում՝ «ՀԱՊԿ հավաքական ուժերին պատերազմների տարբեր բաղադրիչների նախապատրաստելու համար»։ Միաժամանակ, ինչպես ընդգծել է Սիդորովը, իրեն հայտնի չէ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությանը հավաքական ուժերի ներգրավման հնարավորության մասին. «Իմ անձնական կարծիքով՝ այս փուլում նման անհրաժեշտություն ուղղակի չկա»։