Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինն ու Լուկաշենկոն վաղը փակ հանդիպում կունենան

Պուտինն ու Լուկաշենկոն վաղը փակ հանդիպում կունենան
Միջազգային
14:13, 16 февраль 2023
Փետրվարի 17-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։

Այս տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հանդիպումը պատրաստվում է, այն կկայանա Նովո-Օգարյովոյում»,- ասել է նա։ 

Պեսկովի խոսքով՝ «դա կլինի հանգամանալից խոսակցություն»։

«Այս զրույցի սկզբում տեսախցիկները կարող են հանել, առաջին արտահայտությունների փոխանակման ինչ-որ պահից ավանդաբար հասանելի կլինի»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։