Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան հույս ունի, որ ԱՄՆ-ը կվերադարձնի F-35 կործանիչների ձեռք բերման համար վճարված 1,4 միլիարդ դոլարը

Թուրքիան հույս ունի, որ ԱՄՆ-ը կվերադարձնի F-35 կործանիչների ձեռք բերման համար վճարված 1,4 միլիարդ դոլարը
Միջազգային
14:32, 20 февраль 2023
Թուրքիան ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ձեռք բերման համար հատկացված 1,4 միլիարդ դոլար գումարի վերադարձի հույս ունի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցությունների արդյունքներով  կայացած մամուլի ասուլիսում։

«Ինչ վերաբերում է F-35-ին, ապա Թուրքիան բացառվել է ծրագրից։ 1,4 միլիարդ դոլար մենք վճարել ենք։ Ուստի մեր ամենաբնական իրավունքն է ակնկալել այս գումարի վերադարձը։ Օգտակար կլիներ սա հնարավորինս շուտ ավարտին հասցնել»,- ընդգծել է նա։