Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեծ Բրիտանիան ընդլայնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների սև ցուցակը՝ դրանում ներառելով նաև «Ռոսատոմի» հետ կապված անձանց

Մեծ Բրիտանիան ընդլայնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների սև ցուցակը՝ դրանում ներառելով նաև «Ռոսատոմի» հետ կապված անձանց
Միջազգային
15:23, 24 февраль 2023
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները՝ սև ցուցակում ավելացնելով 92 ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ «Ռոսատոմի» հետ կապված: Այս մասին ասված է բրիտանական կառավարության ուրբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ։

«Միացյալ Թագավորության պատժամիջոցները Ռուսաստանի դեմ գերազանցել են 1500 (անձը), քանի որ Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը թիրախավորել է 92 ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ «Ռոսատոմի» հետ կապված», - ասվում է հաղորդագրության մեջ:

«Պատժամիջոցների տակ են հայտնվել «Ռոսատոմ» ռուսական պետական ատոմային էներգետիկ ընկերության բարձրաստիճան ղեկավարները, ինչպես նաև ռուսական երկու խոշորագույն պաշտպանական ընկերությունների ղեկավարները, չորս բանկեր և ռուսական էլիտայի այլ ներկայացուցիչներ: «Ռոսատոմը» խոր կապեր ունի ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հետ, այդ թվում՝ Ալեքսանդր Նովակի միջոցով, որը միաժամանակ դիտորդական խորհրդի անդամ է և (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի վարչակազմի փոխվարչապետը»,- ասվում է բրիտանական նախարարների կաբինետի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Թագավորության կառավարության կայքում։