Ուկրաինացի զինվորականները խոցել են չինական արտադրության ԱԹՍ. CNN

Միջազգային
Ուկրաինացի զինվորականները խոցել են չինական արտադրության ԱԹՍ, հայտնում է CNN-ը։ Նրա տվյալներով՝ դա եղել է ռազմական գործողությունների համար մոդիֆիկացված Mugin-5 կոմերցիոն անօդաչու։
Ուկրաինացի զինվորականները CNN-ին հայտնել են, որ իրենք դրոնը խփել են հրաձգային զենքով. սարքը թռչել է շատ փոքր բարձրության վրա: Հեռուստաալիքի թղթակիցը հաստատել է, որ ԱԹՍ-ի կորպուսի վրա տեսանելի են փամփուշտների անցքեր։
CNN-ի հետ զրուցած փորձագետներից մեկը նշել է, որ անօդաչուն ուներ ռումբ նետելու համար նախատեսված մեխանիզմ՝ պատրաստված բաղադրիչներից, որոնք տպվել են 3D պրինտերի վրա։ Դա, փորձագետի կարծիքով, վկայում է այն մասին, որ անօդաչուն նախատեսված էր բազմակի օգտագործման համար։