Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ՊՆ-ն Ուկրաինային մեղադրել է ֆոսֆորային զինամթերքի օգտագործման hամար

ՌԴ ՊՆ-ն Ուկրաինային մեղադրել է ֆոսֆորային զինամթերքի օգտագործման hամար
Միջազգային
19:13, 27 февраль 2022
Ուկրաինացի զինվորականները սկսել են ֆոսֆորով լցված զինամթերքի զանգվածային օգտագործումը Կիևի արվարձաններում՝ Գոստոմելի օդանավակայանի մոտ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։  Գերատեսչության տվյալով՝ ուկրաինական ուժերն օգտագործում են 122 մմ արկեր D-30 հաուբիցների համար և հրթիռներ խորհրդային արտադրության Գրադ կայանքների համար, չնայած այն հանգամանքին, որ այդ զինամթերքն արգելված է ՄԱԿ-ի 1980 թվականի կոնվենցիայի երրորդ արձանագրությամբ։ 
 
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Մարիուպոլում «Աջ սեկտորի» (Ռուսաստանում արգելված) գրոհայինները, որոնք ժամանել են Լվովի մարզից, ահաբեկում են խաղաղ բնակիչներին, զրահատեխնիկա և հրետանի տեղադրում բնակելի թաղամասերում՝ օգտագործելով տեղի բնակչությանը որպես «մարդկային վահան»։  
 
Ուկրաինական ՈՒՆԻԱՆ գործակալությունը պնդել է, որ ՌԴ զինվորականները Կիևի մոտ տնվող Բուչա քաղաքից դեպի Կիև բնակիչների տարհանման փորձ են արել, սակայն նման հրաման կամ կարգադրություն չկա։ Ըստ գործակալության՝ ռուս զինվորականները ցանկանում են խաղաղ բնակչությանն օգտագործել որպես կենդանի վահան՝ Կիևի վրա հարձակման համար։