Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիևի շրջակայքում ընթանում են մարտեր, իսկ Օբոլոնում փոխհրաձգություն է. ուկրաինացի իրավապաշտպան

Կիևի շրջակայքում ընթանում են մարտեր, իսկ Օբոլոնում փոխհրաձգություն է. ուկրաինացի իրավապաշտպան
Աշխարհ
14:03, 25 февраль 2022
Ուկրաինական «Միջազգային գործընկերություն հանուն մարդու իրավունքների» (IPHR) իրավապաշտպան կազմակերպությունների ցանցը Թվիթերում բացել է «Ukraine SOS 2022» ստուգված ինֆորմացիայի հարթակը։

Համաձայն այդ հարթակի տեղեկատվության՝ Կիևում գիշերային օդային հարվածի արդյունքում լրջորեն վնասվել և այրվել է շենքերից մեկը:
Civic.am-ի հետ զրույցում ուկրաինացի իրավապաշտպան Սվետլանա Վալկոն տեղեկացրեց, որ այս պահին Կիևի շրջակայքում ընթանում են մարտեր և փորձ է արվում մտնել Կիև՝ Կիևի մարզից։

«Այս պահին Օբոլոնում՝ բացարձակապես խաղաղ քաղաքացիական շրջաններում, փոխհրաձգություն է։ Իսկ Չեռնիգովում բնակիչները էվակուացվել են դեպի գյուղեր կամ պատսպարվել նկուղներում»,- ասաց իրավապաշտպանը»։