Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Ալիևը  հեռախոսազրույց են ունեցել
Միջազգային
11:08, 17 март 2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Քննարկվել են գործնական միջոցառումներ՝ ուղղված Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հայտնի եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև տարածաշրջանում տրանսպորտա-լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման շուրջ։