Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրաքի նախագահը նախազգուշացրել է երկրին սպառնացող ջրի ճգնաժամի վտանգի մասին

Իրաքի նախագահը նախազգուշացրել է երկրին սպառնացող ջրի ճգնաժամի վտանգի մասին
Միջազգային
20:57, 05 июнь 2021
Մինչև 2035 թվականը Իրաքը կարող է ջրի պաշարների լուրջ պակաս ունենալ։ Պատճառը տարածաշրջանում կլիմայի փոփոխության և Տիգրիս ու Եփրատ գետերի ջրերի անխնա սպառման պատճառով։  Այս մասին շաբաթ օրը հայտարարեց Հանրապետության Նախագահ Բարհամ Սալեհը՝ խոսելով Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ:

«Վերջին 40 տարվա ընթացքում Իրաքը ենթարկվել է տարբեր ցնցումների: Պատերազմը, պատժամիջոցները, ահաբեկչությունը և ներքին բախումները սպառնում են երկրի կայունությանը և իր քաղաքացիների բարեկեցությանը:

«Անապատացումը սպառնում է Իրաքի տարածքի 39% -ին, և մեր հողերի  54% -ը վտանգված են, կորցնում ենք գյուղատնտեսական ներուժը : Իսկ ամբարտակների կառուցումը Տիգրիս և Եփրատ գետերի վերին վտակներում նվազեցրեց ջրի հոսքը։», – ասել է նախագահը:

Բացի դրանից, ըստ պետության ղեկավարի, 2050 թվականին երկրի բնակչությունը ներկայիս 38 միլիոնից կհասնի  80 միլիոն, ինչը կբարձրացնի տնտեսական և սոցիալական ռիսկերը, եթե կլիմայի փոփոխության խնդիրը մատնվի անուշադրության:

Տիգրիսին և Եփրատին բաժին է ընկնում Իրաքի բոլոր հիմնական ջրային ռեսուրսների շուրջ 98% -ը: Վերջին տարիներին երկրի որոշակի շրջաններում, մասնավորապես ՝ Հարավային Բասրա նահանգում, որի կլիմայական պայմանները մինչև վերջերս համեմատվում էին Հարավային Եվրոպայի հետ,այժմ օդի ջերմաստիճանը ամռան ամիսներին գերազանցում է  50 աստիճան Ցելսիուսը։

Եվրոպացի փորձագետների գնահատմամբ, տարածաշրջանում միջին ջերմաստիճանը մինչև 2050 թվականը կբարձրանա 4 աստիճանով, նույնիսկ եթե մոլորակի միջին ջերմաստիճանի բարձրացումը չգերազանցի 2 աստիճանը: ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով, առաջիկայում Իրաքում տարեկան կարող են գրանցվել   120-ից 300 ավազային փոթորիկներ: