Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թույլ տվեք այցելել Ստեփանակերտ․ Լրագրողների միջազգային ու եվրոպական ֆեդերացիաները դիմում են Ադրբեջանին

Թույլ տվեք այցելել Ստեփանակերտ․ Լրագրողների միջազգային ու եվրոպական ֆեդերացիաները դիմում են Ադրբեջանին
Միջազգային
17:03, 23 июль 2023
Լրագրողների միջազգային ֆեդերացիան և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին ապահովել լրագրողների ազատ տեղաշարժը Արցախում։

Երեկ Էնթոնի Բելլանջերի և Մուշֆիք Ալասգարլիի հետ փորձեցինք հասնել Ստեփանակերտ, քաղաք, որը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, բայց  բնակեցված է էթնիկ հայերով։ Մեզ  խանգարեց ադրբեջանական բանակը՝ ռուսական անցակետից ընդամենը 100 մետր հեռավորության վրա,- նշված է կազմակերպության ՖԲ էջում։

Ի դեպ, Մուշֆիք Ալասգարլին ադրբեջանցի է։ Էնթոնի Բելլանջերին Բրյուսելից է։