Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բնապահպան» ահաբեկիչների ակցիան անցկացվում է Բաքվի խիստ վերահսկողության ներքո

«Բնապահպան» ահաբեկիչների ակցիան անցկացվում է Բաքվի խիստ վերահսկողության ներքո
Տարածաշրջան
13:47, 15 декабрь 2022
Ստեփանակերտ-Շուշի մայրուղուն սեփական ուժայինների կողմից ադրբեջանցի երեք լրագրողների գիշերային առևանգման նոր մանրամասներ են բացահայտվել։

Լրագրողներից մեկի՝ Խայալա Աղաևայի ֆեյսբուքյան գրառման տակ մեկնաբանություններում Ադրբեջանի ոստիկանության մամուլի քարտուղար Էլշադ Հաջիևը հայտնել է, որ լրագրողներին հեռացրել են դեպքի վայրից, որովհետև նրանք չունեին այնտեղ մուտք գործելու թույլտվություն։ 

Ըստ էության, Ադրբեջանի ոստիկանությունը հաստատում է, որ «բնապահպանների» ահաբեկչական ակցիան խստորեն վերահսկվում է իշխանությունների կողմից։ Լրատվամիջոցների կողմից նույնիսկ դրա լուսաբանումը գտնվում է Բաքվի խիստ վերահսկողության ներքո։ Նման պայմաններում հասարակական որևէ նախաձեռնության մասին խոսք լինել չի կարող։