Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում երկու ադրբեջանցի պայթել են ականի վրա

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում երկու ադրբեջանցի պայթել են ականի վրա
Հասարակություն
16:17, 08 июль 2021
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող  Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում երկու ադրբեջանցի պայթել են ականի վրա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, հուլիսի 8-ին Ֆիզուլիի շրջանի բնակիչներ Նուրու Նուրիևն ու Էլնուր Հաշիմովը առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության մուտք են գործել Վարանդայի շրջան: Տեղաշարժվելիս նրանք պայթել են ականի վրա և ստացել ծանր մարմնական վնասվածքներ: