Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ-ում տեղի ունեցող ցեղասպանության նկատմամբ միջազգային հանրության լռությունը հանցավոր է․ ֆրանսիացի պատգամավոր

ԼՂ-ում տեղի ունեցող ցեղասպանության նկատմամբ միջազգային հանրության լռությունը հանցավոր է․ ֆրանսիացի պատգամավոր
Միջազգային
12:00, 27 июль 2023
Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի անդամ Պատրիկ Կարամը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

 «Լեռնային Ղարաբաղում տեղի է ունենում ցեղասպանություն, որն իրականացվում է հանցավոր ռեժիմի կողմից։ Այն հաստատել է անողոք շրջափակում, որը հայ խաղաղ բնակիչներին զրկում է սննդից և դեղորայքից: Միջազգային հանրության լռությունը հանցավոր է»,- գրել է պատգամավորը: