Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմա, անկասկած, ունենք հումանիտար աղետ․ Մարուքյանը թվիթերում միջազգային հանրության ուշադրությունը սևեռել է Արցախում գազամատակարարումը դադարեցնելու վրա

Հիմա, անկասկած, ունենք հումանիտար աղետ․ Մարուքյանը թվիթերում միջազգային հանրության ուշադրությունը սևեռել է Արցախում գազամատակարարումը դադարեցնելու վրա
Քաղաքականություն
19:38, 13 декабрь 2022
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ադրբեջանի կողմից Արցախում գազամատակարարումը դադարեցնելու կապակցությամբ ու հեշթեգում հղում կատարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին։

«Խստաշունչ ձմռան ժամանակ Ադրբեջանը դադարեցրել է գազամատակարարումը ԼՂ ողջ տարածքում՝ ԼՂ-ից Հայաստան տանող միակ ճանապարհի խցանման երկրորդ օրը: Հիմա, անկասկած, մենք ունենք հումանիտար աղետ, որը պետք է պատշաճ կերպով արձագանքվի միջազգային հանրության կողմից»։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: 

Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ:


Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի