Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ ՓաշինյանՆ ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը անդրադարձել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը

Նիկոլ ՓաշինյանՆ ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը անդրադարձել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը
Քաղաքականություն
23:33, 17 февраль 2023
Մյունխենում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հանդիպումը:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և ընդգծել միջազգային հանրության կողմից շարունակական ու հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը` խնդրի լուծման նպատակով:

Կողմերն անդրադարձել են Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և հույս հայտնել, որ այն կնպաստի խաղաղության ու կայունության ամրապնդմանը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: