Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աղդամի ճանապարհը պետք է Լաչինի միջանցքին լրացնող լինի, բայց ոչ այլընտրանք. Թոմաս դը Վաալ

Աղդամի ճանապարհը պետք է Լաչինի միջանցքին լրացնող լինի, բայց ոչ այլընտրանք. Թոմաս դը Վաալ
Միջազգային
15:08, 27 июль 2023
Ղարաբաղյան հակամարտության մասնագետ, «Քարնեգի» հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դը Վաալը իր X էջում (նախկին Թվիթեր) աջակցել է Ջոզեպ Բորելի՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտության մասին հայտարարությանը. «Բորելի հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ չափազանց պարզ է. հումանիտար իրավիճակը ծանր է. Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը մատակարարումների համար. Աղդամի ճանապարհը պետք է Լաչինի միջանցքին լրացնող լինի, բայց ոչ այլընտրանք։ Կարմիր խաչի աշխատանքը  չպետք է խոչընդոտվի. շատ ավելի քիչ պարզ է, թե ինչ է անելու Բաքուն»։