Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամերիկյան Abrams տանկերը Ուկրաինա կուղարկեն սեպտեմբերին. Politico

Ամերիկյան Abrams տանկերը Ուկրաինա կուղարկեն սեպտեմբերին. Politico
Միջազգային
12:19, 28 июль 2023
Ամերիկյան Abrams տանկերի առաջին խմբաքանակը կարող է հայտնվել Ուկրաինայի ռազմաճակատում 2023 թվականի սեպտեմբերին, գրում է Politico-ն։

Ինչպես հայտնել են պարբերականի իրազեկ աղբյուրները, օգոստոսին ԱՄՆ իշխանությունները նախատեսում են տանկերի խմբաքանակն ուղարկել Գերմանիա, որտեղ դրանք վերջնական վերանորոգման կենթարկվեն, իսկ հետո կուղարկվեն Ուկրաինա։

Զրուցակիցների խոսքով՝ առաջին խմբաքանակում կլինի վեցից ութ տանկ։ Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ն նախատեսում է Կիևին մատակարարել 31 Abrams տանկ, որը կազմում է մեկ ուկրաինական տանկային գումարտակ։

Խոսքը M1A1 հին մոդելի մասին է, քանի որ ավելի ժամանակակից A2 մոդելի մատակարարման համար կպահանջվեր 1 ամբողջ տարի, պարզաբանում է Politico-ն։

Ավելի վաղ Պենտագոնը հստակ ժամկետներ չէր նշում՝ ասելով, որ Abrams-ի մատակարարումներին կարելի է սպասել 2023 թվականի աշնանը։