Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը ծրագրում է նոր միջուկային ավիառումբերը Եվրոպայում տեղակայել մինչև տարեվերջ

ԱՄՆ-ը ծրագրում է նոր միջուկային ավիառումբերը Եվրոպայում տեղակայել մինչև տարեվերջ
Աշխարհ
14:40, 27 октябрь 2022
Միացյալ Նահանգները ծրագրում է մինչև ընթացիկ տարվա վերջ սկսել Եվրոպայում տեղակայել նոր B61-12 կառավարվող միջուկային ավիառումբեր, հայտնում է Politico-ն՝ հղում անելով ամերիկյան դիվանագիտական աղբյուրներին։

Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի տվյալներով՝ ԱՄՆ-ն ավարտել է B61-12 նոր կառավարվող միջուկային ավիառումբի մշակումը և սկսել է դրանց լայնածավալ արտադրությունը։

Ավելի վաղ ծրագրվում էր դրանք սկսել Եվրոպայում տեղակայել 2023 թվականի վերջին կամ 2024 թվականին:

Ընդհանուր առմամբ կարտադրվի 480 այդպիսի ավիառումբ։ Նրանք, մասնավորապես, պետք է փոխարինեն B61-ի հնացած տարբերակին, որոնց 100 միավորը տեղակայված է Եվրոպայի և Թուրքիայի վեց ավիաբազաներում։