Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ն այսօր սկսում է միջուկային զսպման ամենամյա զորավարժությունները՝ ԱՄՆ ռազմավարական ռմբակոծիչներով

ՆԱՏՕ-ն այսօր սկսում է միջուկային զսպման ամենամյա զորավարժությունները՝ ԱՄՆ ռազմավարական ռմբակոծիչներով
Աշխարհ
11:13, 17 октябрь 2022
Այսօր ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմաօդային ուժերը սկսում են միջուկային զսպման ամենամյա Steadfast Noon զորավարժությունները, հաղորդում է Հյուսիսատլանտյան դաշինքը:

Ավիացիոն զորավարժությունները կանցկացվեն Բելգիայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային ծովի ջրային տարածությունների վրա ուկտևեն մինչև հոկտեմբերի 30-ը: Զորավարժություններին գործի կդրվեն ՆԱՏՕ-ի 14 երկրների 60 ինքնաթիռներ։ Այդ նպատակով ԱՄՆ ռազմաօդային ուժերը Եվրոպա կուղարկեն B-52H ռազմավարական ռմբակոծիչների խումբ՝ ունակ միջուկային զենք կրելու։

Միաժամանակ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ զորավարժությունները պլանայինեն, կապված չեն ընթացիկ համաշխարհային իրադարձությունների հետ, և ինքնաթիռներում ռազմական զենքը չի օգտագործվելու։

Ամերիկացի գիտնականների դաշնության տվյալներով՝ ԱՄՆ-ն Եվրոպայի և Թուրքիայի բազաներում տեղակայել է 100 միջուկային ավիառումբերից բաղկացած զինանոց։