Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը և Թուրքիան կմասնակցեն Վրաստանում ՆԱՏՕ-ի երկրների զորավարժություններին

Ադրբեջանը և Թուրքիան կմասնակցեն Վրաստանում ՆԱՏՕ-ի երկրների զորավարժություններին
Միջազգային
13:50, 21 июль 2021
Agile Spirit 2021 միջազգային զորավարժությունները կանցկացվեն Վրաստանում, հաղորդում է ԱՄՆ Զինված ուժերի եվրոպական հրամանատարության կայքը: Բացի Վրաստանից և ԱՄՆ-ից զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի 13 երկրների և դաշինքի գործընկեր պետությունների զինծառայողներ:

Դրանց թվում են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը և այլն: Ընդհանուր առմամբ, զորավարժություններին կներգրավվի ավելի քան 2,5 հազար զինվորական:

Զորավարժությունները անցկացվելու են հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը: Դրանք ներառում են հրամանատարաշտաբային դասընթացներ, դաշտային վարժություններ և կրակի միջոցով վարժություններ: