Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինային չեն հրավիրել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Ուկրաինային չեն հրավիրել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Միջազգային
19:27, 08 май 2021
Հունիսի 14-ին նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցկացվի առանց Ուկրաինայի՝ որպես գործընկեր երկրի մասնակցության: Այս մասին «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ի հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան:

«Այս գագաթնաժողովին կմասնակցեն միայն անդամ երկրները: Մեզ համար գլխավորը հունիսի 14-ին կայանալիք գագաթնաժողովի բովանդակությունն է: Այստեղ մենք կարող ենք վստահ լինել, որ Ուկրաինայի թեման անպայման կքննարկվի»,-ասել է Ժովկվան ՝ նշելով, որ միջոցառման արդյունքների վերաբերյալ որոշումները կգրանցվեն հատուկ փաստաթղթում:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն երբեմն չի հրավիրում իր գագաթնաժողովներին գործընկեր երկրներին․ «Օրինակ, այդպիսին էին գագաթնաժողովները Լոնդոնում 2019 թ., կամ Ստրասբուրգում, որոնք անցկացվեցին միայն անդամ երկրների մասնակցությամբ:

Ուստի, դաշինքի ընթացիկ գագաթնաժողովն ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրությունից հետո, կարելի է ակնկալել, որ կանցկացվի ՆԱՏՕ-ի անդամ երկրների նեղ շրջանակում»,-հավելել է նա: