Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը շաբաթների ընթացքում կարող է բավարար ուրան ունենալ միջուկային ռումբ ստեղծելու համար. ԱՄՆ հատուկ բանագնաց

Իրանը շաբաթների ընթացքում կարող է բավարար ուրան ունենալ միջուկային ռումբ ստեղծելու համար. ԱՄՆ հատուկ բանագնաց
Աշխարհ
17:26, 06 июль 2022
«Իրանին ընդամենը մի քանի շաբաթ է պետք, որպեսզի միջուկային ռումբ ստեղծելու նպատակով բավականաչափ ուրան արտադրվի», - երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի միջուկային հարցով ԱՄՆ բանագնաց Ռոբերտ Մալին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը, հղում անելով Al Arabiya-ին։

Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կիմանա իրադարձությունների նման զարգացման մասին, իսկ հետո «բավականին հզոր» կարձագանքի։ Միաժամանակ Մալին պարզաբանել է, որ խոսքը Թեհրանի միջուկային զենքի մշակման ծրագրի վերսկսման մասին չէ, այլ միայն ուրանի հարստացման գործում հաջողության։

Բացի այդ, Մալին անդրադարձել է Դոհայում ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին բանակցություններին՝ դրանք անվանելով «մի քիչ ավելի, քան ժամանակի վատնում»: Նա պարզաբանել է, որ Իրանը պահանջներ է առաջ քաշել, որոնք կապված չեն իրանական միջուկային ծրագրի համաձայնագրի հետ։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կարծում է, որ Իրանի հետ գործարքը կծառայի ԱՄՆ-ի ազգային շահերին, սակայն Թեհրանը դեռ չի կողմնորոշվել՝ ցանկանու՞մ են այս գործարքը, թե՞ ոչ։ Մալին զգուշացրել է, որ Իրանը, ի վերջո, պետք է որոշի, թե արդյոք ցանկանում է համաձայնության գալ։

Ադյան Գեղամ