Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիևի իշխանությունները, որոնք ծրագրում են ձեռք բերել սեփական միջուկային զենք, սպառնում են միջազգային անվտանգությանը․ Լավրով

Կիևի իշխանությունները, որոնք ծրագրում են ձեռք բերել սեփական միջուկային զենք, սպառնում են միջազգային անվտանգությանը․ Լավրով
Աշխարհ
15:17, 01 март 2022
Կիևի իշխանությունները, որոնք ծրագրում են ձեռք բերել սեփական միջուկային զենք, սպառնում են միջազգային անվտանգությանը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ տեսաուղերձի ձևաչափով ելույթ ունենալով ՄԱԿ–ի՝ զինաթափման հարցերով համաժողովի նիստում։

«Վտանգները, որոնք Զելենսկու ռեժիմը ներկայացնում է հարևան երկրներին և ընդհանրապես միջազգային անվտանգությանը, զգալիորեն աճել են այն բանից հետո, երբ Կիևում տեղակայված իշխանությունները սկսել են վտանգավոր խաղեր խաղալ՝ կապված սեփական միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերի հետ», - ՏԱՍՍ–ի հաղորդմամբ՝ ասել է Լավրովը։

Նախարարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ուկրաինական կողմի «անպատասխանատու հայտարարությունները» միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերի մասին «դատարկ քաջություն չեն»։