Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանն ու Պուտինը պայմանավորվել են ՌԴ նախագահի՝ Թուրքիա այցելության շուրջ

Էրդողանն ու Պուտինը պայմանավորվել են ՌԴ նախագահի՝ Թուրքիա այցելության շուրջ
Միջազգային
15:28, 02 август 2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Թուրքական «Անադոլու» պետական գործակալության փոխանցմամբ՝ երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են Թուրքիա Պուտինի այցելության շուրջ։

Այցի ժամկետը չի հաղորդվում։ Կրեմլը հաստատել է նախագահների բանակցությունները և հավելել, որ բանակցությունների արդյունքներով Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են «շարունակել շփումները տարբեր մակարդակներով, այդ թվում՝ երկու առաջնորդների հնարավոր հանդիպման նախապատրաստման համատեքստում»։ Բանակցությունների ընթացքում Պուտինը ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ հացահատիկի գործարքին, եթե Արևմուտքը կատարի իր պարտավորությունները Մոսկվայի հանդեպ։

Թուրքիայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ բանակցությունների ընթացքում Էրդողանը ընդգծել է հացահատիկի գործարքի կարևորությունը և նշել, որ Թուրքիան կշարունակի ակտիվ դիվանագիտական ջանքեր ներդնել սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը շարունակելու համար։