Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Պաշտոնական
15:23, 05 январь 2023
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել:

Այս մասին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։

Կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամը, Ուկրաինայում տիրող իրավիճակը և երկկողմ հարաբերությունները։

Էրդողանը նաև զրույցի ընթացքում հայտարարել է գազային հանգույցի «ճանապարհային քարտեզի» ստեղծումը հնարավորինս շուտ ավարտելու պլանների մասին։