Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փողոցային ստեղծագործական ելույթները կկանոնակարգվեն՝ կգործեն որոշակի սահմանափակումներ

Փողոցային ստեղծագործական ելույթների չկանոնակարգումը կարող է անհարմարություն պատճառել բնակիչներին ու զբոսաշրջիկներին՝ քաղաքացու ազատ հանգիստն ու ժամանցը կազմակերպելու իրավունքի իրացմանը։  Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։ 

Նախագծով նախատեսվում է սահմանափակել բացօթյա վայրերում մշակութային գործունեության, այդ թվում՝ գրական, երաժշտական, պարային ելույթների իրականացումը։ Օրինակ՝ ձայնի սահմանափակում գոյություն կունենա, ինչպես նաև 10 մետր հեռավորություն պետք է պահպանվի բնակելի տներից, հասարակական և առևտրային կազմակերպություններից, եթե առավոտյան 10-ից մինչև 21։00-ն է իրականացվում, իսկ մինչև 23։00-ի պարագյում՝ 100 մետր հեռավորություն։  

«Սահմանափակվելու են այն երևրույթները, որոնք կարող են վատ քարոզ պարունակել։ Կարգելվի մշակութային գործուենությունը, որոնք միտված կլինեն Սահմանադրական կարգը տապալելուն, ազգային ռասայական, կրոնական խտրականության դրսևորումներ կպարունակեն։»,-ասաց քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետն ու հավելեց, որ սահմանված պահանջների չպահպանումն առաջացնելու է վարչական պատասխանատվություն՝ նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկու հարյուրապատիկի չափով․ «Նույն արարքը կրկին կատարելու դեպքում կտուգանվեն հինգ հարյուրապատիկից մինչև ութ հարյուրապատիկի չափով՝ գործիքների բռնագրավմամբ կամ առանց բռնագրավելու»։

Մանրամասն՝ տեսանյութում