Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիրելի մարդիկ, եթե մեր երկրի անկախությունը բացարձակ արժեք է Ձեր համար` հեռացեք ՀՀ կառավարության շենքի մոտից․ Նարինե Աբգարյան

Սիրելի մարդիկ, եթե մեր երկրի անկախությունը  բացարձակ արժեք է Ձեր համար` հեռացեք ՀՀ կառավարության շենքի մոտից․ Նարինե Աբգարյան
Հասարակություն
20:00, 19 сентябрь 2023
Մոսկվաբնակ հայ գրող, բլոգեր Նարինե Աբգարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Սիրելի մարդիկ, եթե մեր երկրի անկախությունը  բացարձակ արժեք է Ձեր համար` հեռացեք ՀՀ կառավարության շենքի մոտից։ Ճակատագրական սխալ եք թույլ տալիս, հետո ինքներդ Ձեզ չեք ներելու։ »։

Նշենք, որ Հանրապետության հրապարակում՝  Կառավարական տուն 1 հասցեի դիմաց,  հանրահավաք է կազմակերպվել։  Հավաքի կազմակերպիչների կողմից  զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելուց հետո, նրանց կազմակերպմամբ, հավաքի մասնակիցները մոտեցել են  Կառավարական տուն 1 հասցեում գտնվող ՀՀ կառավարության շենքի մուտքին  և, չենթարկվելով ոստիկանների կողմից ներկայացված օրինական պահանջին,  սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ: