Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առնվազն 5 երեխա է զոհվել. Արտակ Բեգլարյանը նոր տվյալներ է հաղորդել

Առնվազն 5 երեխա է զոհվել. Արտակ Բեգլարյանը նոր տվյալներ է հաղորդել
Հասարակություն
19:32, 20 сентябрь 2023
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X սոցիալական ցանցում նոր տվյալներ է հաղորդել զոհված ու վիրավոր երեխաների թվի մասին: Նա մասնավորապես գրել է.

«Սառնաղբյուրում ադրբեջանական գնդակոծությունից վիրավորված 7-ամյա Ռուզան Հայրապետյանի տեսանյութը. որոշ վիրավոր երեխաների և նրանց հարազատների հետ իմ հարցազրույցները նոր դեպքեր են հայտնաբերել։ Առնվազն 5 երեխա է զոհվել, 13-ը՝ վիրավորվել»: