Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետի մասնակցությամբ տարածված՝ օրական մինչև 100 հազար դրամ եկամուտ ունենալու մասին տեսանյութը կեղծ է, դրամաշորթման նպատակ է հետապնդում. Տարոն Չախոյան

Վարչապետի մասնակցությամբ տարածված՝ օրական մինչև 100 հազար դրամ եկամուտ ունենալու մասին տեսանյութը կեղծ է, դրամաշորթման նպատակ է հետապնդում. Տարոն Չախոյան
Հասարակություն
15:50, 19 октябрь 2023
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Համացանցում հայտնվել է կեղծ տեսագրություն, որտեղ իբրև թե վարչապետ Փաշինյանը հայտնում է Մարկ Ցուկերբերգի հետ հիմնած ներդրումային ֆոնդի մասին և կոչ է անում քաղաքացիներին գրանցվել ինչ-ոչ կայքում՝ խոստանալով օրական մինչև 100,000 դրամ եկամուտ։

Վարչապետի մասնակցությամբ տարածված՝ օրական մինչև 100 հազար դրամ եկամուտ ունենալու մասին տեսանյութը կեղծ է, դրամաշորթման նպատակ է հետապնդում։

Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք նմանօրինակ՝ ոչ պաշտոնական տեսագրություններից, որպեսզի չդառնաք համացանցային դրամաշորթության զոհ։