Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարզաբանում՝ վարչապետի մոսկովյան այցի շուրջ

Պարզաբանում՝ վարչապետի մոսկովյան այցի շուրջ
Հայաստան
12:38, 08 апрель 2021
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Դեռևս երեկվանից համացանցում հայտնվել  են կեղծ լուրեր այն մասին, որ վարչապետ Փաշինյանը՝ Մոսկվայում հայ համայնքի անվան տակ հանդիպել է «Հայ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ:

Այնինչ, վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նշված հանդիպման տեսագրությունն է հրապարակել և նշել, որ հանդիպել է «Հայ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ:

Կեղծ լուրեր են տարածվել նաև այն մասին, որ ասոցիացիայի բոլոր անդամներին նախապես հարցեր են բաժանված եղել։
Վարչապետի և «Հայ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչների հանդիպումը եղել է դռնփակ, և անտրամաբանական էր ու  իմաստ չուներ անգամ դռնփակ հանդիպմանը նախօրոք նախապատրաստել վարչապետին տրվող հարցերը։


Վարչապետ Փաշինյանի  և «Հայ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում,  ինչից հետո վարչապետը զրուցել և լուսանկարվել է նաև հյուրանոցի մուտքի մոտ հավաքված քաղաքացիների հետ։