Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օնիկ Գասպարյանն ասել է, որ զիջումները չի գնալու. «Հրապարակ»

Օնիկ Գասպարյանն ասել է, որ զիջումները չի գնալու. «Հրապարակ»
Հասարակություն
10:30, 09 март 2021
«Հրապարակ» թերթը գրում է. 

ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր պաշտոնավարման հարցով շուրջ մեկ շաբաթ է՝ ակտիվ քննարկումներ է անում իրավաբանների հետ, որոնք վստահեցրել են, որ օրենսդրությունն իր օգտին է՝ հնարավորություն կա, անկախ նախագահ Արմեն Սարգսյանի քայլերից, երկարաձգել իր պաշտոնավարումը, եւ մարտի 9-ից հետո էլ նա կարող է մնալ ԳՇ պետի պաշտոնում։ 

Չի բացառվում, որ Գասպարյանը եւս դիմի վարչական դատարան։ Թե ինչ  հայցով՝ պարզ կդառնա այսօր։ Սակայն տեղեկացանք, որ նա բազմաթիվ հանդիպումներ է ունեցել այլ ոլորտների ներկայացուցիչների հետ եւս եւ պնդել է իր վճռականության մասին՝ ասելով, որ զիջումների գնացողը լինելու է ոչ թե ինքը, այլ՝ Նիկոլ Փաշինյանը։

ԳՇ-ում տարբեր սցենարներ են մտածում, որոնցով մեծացնելու են ճնշումը քաղաքական իշխանության վրա եւ ստիպելու են, որ հեռանան։ 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում