Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վթարի վայրում փաստն արձանագրող պարեկը վրաերթի է ենթարկվել. նույն մեքենան այնուհետ բախվել է 2 այլ ավտոմեքենայի

Վթարի վայրում փաստն արձանագրող պարեկը վրաերթի է ենթարկվել. նույն մեքենան այնուհետ բախվել է 2 այլ ավտոմեքենայի
Հասարակություն
14:25, 31 октябрь 2023
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Vectra և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Բախման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Պարեկի կողմից վթարի ձևակերպման ժամանակ Chevrolet Cruze մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել վերջինիս, ապա բախվել վթարի մեջ հայտնված Opel-ներից մեկին, այնուհետ  առաջ ընթանալով՝ բախվել Volkswagen-ին:

Վթար-վրաերթի հետևանքով Chevrolet -ի վարորդն ու վրաերթի ենթարկված պարեկը շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: