Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միմյանց հետ բախվելուց հետո մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 3 մարդու․ shamshyan.com

Միմյանց հետ բախվելուց հետո մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 3 մարդու․ shamshyan.com
Հասարակություն
16:38, 24 июль 2021
Այսօր, հուլիսի 24-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։ Ժամը 11։40-ի սահմաններում Բագրատունյանց-Սողոմոն Տարոնցի փողոցների խաչմերուկում բախվել են Opel և BMW մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Opel-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 3 հետիոտնի, ապա բախվել մայթեզրին տեղադրված էլեկտրամատակարարման համար նախատեսված երկաթյա արկղին և ծառին։ Վրաերթի ենթարկված 3 քաղաքացիները, Opel-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։