Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարժական հավաքից խուսափելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սպիտակում

Վարժական հավաքից խուսափելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սպիտակում
Հասարակություն
15:10, 04 ноябрь 2023
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 3-ին Սպիտակի Շահումյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 25-ամյա Գրիգոր Վ.-ն, որը սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: