Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարժական հավաքից խուսափող քաղաքացին հայտնաբերվել է․ խափանման միջոց է ընտրվել կալանքը

Վարժական հավաքից խուսափող քաղաքացին հայտնաբերվել է․ խափանման միջոց է ընտրվել կալանքը
Հասարակություն / Իրավունք
14:28, 18 февраль 2023
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 16-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և բաժանմունք են տեղափոխել 31-ամյա ժորա Ա.-ին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, 31-ամյա տղամարդը 2022 թ. դեկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: