Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիսիանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում

Սիսիանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում
Հասարակություն
13:06, 01 октябрь 2022
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 30-ին Ադոնցի փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 24-ամյա Հովհաննես Հ.-ն, որը ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Նա ներկայացվել է ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներին: