Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գարեգին Բ-ն կարգալույծ է արել Գառնիի եկեղեցու քահանային՝ առանց արտոնության ԱՄՆ մեկնելու համար

Գարեգին Բ-ն կարգալույծ է արել Գառնիի եկեղեցու քահանային՝ առանց արտոնության ԱՄՆ մեկնելու համար
Հասարակություն
14:59, 09 ноябрь 2023
Նոյեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Կոտայքի թեմի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վրթանես քահանա Բաղումյանը։
 
Տնօրինության համար հիմք է ծառայել Տեր Վրթանես քահանայի ծառայության վայրն ինքնակամ լքելը և առանց արտոնության ԱՄՆ մեկնելը։
 
Կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքին՝ Վարդան Բաղումյան ավազանի անունով: