Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գրիգոր Մինասյանի հրամանով ՔԿԾ պետի տեղակալ Արտակ Առուստամյանն ազատվել է պաշտոնից

Գրիգոր Մինասյանի հրամանով ՔԿԾ պետի տեղակալ Արտակ Առուստամյանն ազատվել է պաշտոնից
Հասարակություն
11:51, 23 ноябрь 2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նոյեմբերի 22-ին հրաման է ստորագրել, որի համաձայն պաշտոնից ազատվել է Քրեակատարողական ծառայության պետի տեղակալը։

Հրամանում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող  Ա. Գրիգորյանի 2023 թվականի նոյեմբերի 22-ի թիվ Ե 40/10-6179 գրությամբ ներկայացված առաջարկությունը, ինչպես նաև Ա. Առուստամյանի դիմումը. հրամայում եմ․
  1. Արտակ Վասիլի Առուստամյանին 2023 թվականի նոյեմբերի 23-ից ազատել Քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից:
  2. Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող Ամբակում Գրիգորյանին՝ ապահովել Արտակ Առուստամյանի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնահաշվարկի կատարումը»: