Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էջմիածնի թիվ 5 ավագ դպրոցը ցավակցական հաղորդագրություն է տարածել 15-ամյա աշակերտի մահվան կապակցությամբ

Էջմիածնի թիվ 5 ավագ դպրոցը ցավակցական հաղորդագրություն է տարածել 15-ամյա աշակերտի մահվան կապակցությամբ
Հասարակություն
18:51, 06 декабрь 2023
Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան N5 ավագ դպրոցը ցավակցություն է հայտնել ծեծի հետևանքով աշակերտ Նարեկ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ:

«Դպրոցի տնօրենությունը, ողջ անձնակազմը, աշակերտական և ծնողական կազմը խորը կսկիծ են ապրում 10-րդ դասարանի աշակերտ Նարեկ Հովհաննիսյանի կորստի առթիվ. տասնհինգ տարին չբոլորած մի լույս էլ հանգավ...

Ցավակցում ենք ծնողներին , հարազատներին, ընկերներին . աղոթում ենք Նարեկի հոգու խաղաղության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել էր Արմավիրի մարզի բնակիչ 15-ամյա Նարեկ Հ.-ն:

Նշենք, որ, մամուլի հրապարակումների համաձայն, երեխան ծեծի է ենթարկվել դպրոցում:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: