Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում 55 477 աշակերտ հրաժեշտ է տալիս կրթօջախներին

Հայաստանում 55 477 աշակերտ հրաժեշտ է տալիս կրթօջախներին
Հասարակություն
12:16, 03 июнь 2022
Հայաստանում 55 հազար 477 աշակերտ այսօր հրաժեշտ է տալիս կրթօջախներին: 9-րդ դասարանը՝ հիմնական դպրոցը, ավարտում է 34 հազար 557, 12-րդ դասարանը՝ ավագ դպրոցը՝ 20 հազար 920 աշակերտ:

2021-ի համեմատ շրջանավարտների թիվը ավելացել է մոտ 2 500-ով: Նախորդ տարի դպրոցն ավարտել է 53 հազար 22 աշակերտ: