Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է. գործընթացը երկկողմ բանակցության արդյունք է. Խանդանյանը հորդորեց չշրջանառել նրանց անունները՝ մինչև ՀՀ սահմանի հատումը

Գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է. գործընթացը երկկողմ բանակցության արդյունք է. Խանդանյանը հորդորեց չշրջանառել նրանց անունները՝ մինչև ՀՀ սահմանի հատումը
Հասարակություն
12:55, 08 декабрь 2023
«Տեղի են ունեցել բանակցություններ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև, որի արդյունքում (գերիների վերադարձի) այս գործընթացն է տեղի ունեցել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և հավելեց, որ հայտարարության մեջ որևէ երրորդ կողմի մասին նշում չկա: 

Սարգիս Խանդանյանը նշեց, որ այս հայտարարությունը շատ կարևոր է, սակայն այն պետք չէ ոչ թերագնահատել, ոչ գերագնահատել:

Լրագրողների հարցին՝ գերիների անունները բարձրաձայնելու վերաբերյալ, Սարգիս Խանդանյանն ասաց, որ ինքը ևս կխուսափի անուններ հնչեցնել. «Շատ զգայուն թեմա է, և մինչև գերիները չհատեն ՀՀ պետական սահմանը, նաև լրատվամիջոցներին խորհուրդ կտայի չշրջանառել գերիների անուններ, որովհետև հասկանում եք, թե ինչքան բարդ կարող է սա լինել գերիների հարազատների համար»:

Իսկ թե երբ կվերադառնան գերիները, պատգամավորի կարծիքով՝ դա պետք է տեղի ունենա շատ մոտակա ժամանակահատվածում. «Գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է»: