Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բեմում է լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հնչելու են Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները. այսօր՝ վառվելու են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

Բեմում է լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հնչելու են Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները. այսօր՝ վառվելու են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը
Հասարակություն
10:44, 19 декабрь 2023
Սիրելի՛ երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր

🔷 այսօր՝ ժամը 19:30-ին, վառվելու են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: 

🔹 Բոլորիս սպասվում է  համերգային շոու-ծրագիր, վառ լուսավորություն, տոնական տրամադրություն և, իհարկե, հրավառություն:

🔷 Երեկոյի ընթացքում բեմում է լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հնչելու են Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները:

🔷 Ծրագիրն էլ ավելի գունեղ են դարձնելու «Բարեկամություն» անսամբլի սաները, ինչպես նաև «Swag Art School»-ի երեխաները:

🔷 Լույսերի վառման հիմնական արարողությանը զուգահեռ ականատեսն ենք լինելու տոնական հրավառության, իսկ համերգային ծրագրի ավարտին բարձր տրամարությունն ապահովելու են Արամ MP3-ն և Սրբուկը:

🔹 Բոլորին մաղթում ենք բարի ժամանց և ամանորյա անմոռանալի հուշեր: 

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։