Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կներկայացվի «Խաչատրյան ջազ» սիրված և սպասված համերգային նախագիծը

Կներկայացվի «Խաչատրյան ջազ» սիրված և սպասված համերգային նախագիծը
Մշակույթ
13:58, 18 декабрь 2021
Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնը կեզրափակվի «Խաչատրյան ջազ» սիրված և սպասված համերգային նախագծով. տեղեկացնում են Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից: 

Դեկտեմբերի 20-ին կայանալիք համերգի ընթացքում կհնչեն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները ջազային գործիքավորմամբ։ Ջազային մշակումները կատարել են Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Մարտին Ուլիխանյանը և Անդրանիկ Բերբերյանը։ 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Խորհրդային Հայաստանի հիմնը, Երիտասարդ քրդերի պարը «Գայանե» բալետից, Էգինայի վարիացիան և խրախճանքի տեսարանը «Սպարտակ» բալետից, Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Լեզգինկան «Գայանե» բալետից, Սուսերով պարը «Գայանե» բալետից, Անդատինոն, «Ձոն ցնծությանը» և այլն։

Նվագախմբի հետ ելույթ կունենան Վահագն Հայրապետյանը (դաշնամուր) և Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն)։ 
Հիշեցնենք, որ դեկտեմբերք 14-ից 20-ն անցկացվող Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ 

Փառատոնը կրում է «Երեք ընկեր․ Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը։