Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջրականում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում զինծառայողի աճյուն չի հայտնաբերվել

Ջրականում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում զինծառայողի աճյուն չի հայտնաբերվել
Հասարակություն
19:37, 16 август 2021
Ջրականի շրջանում օգոստոսի 16-ին իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Որոնումների առաջիկա ուղղությունների մասին  ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1634 աճյուն»,- նշված է հաղորդագրության մեջ: