Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն․ ԱԻՊԾ

Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն․ ԱԻՊԾ
Հասարակություն
18:57, 27 июль 2021
Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ԱԻ պետական ծառայության փրկարարներն այսօր հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն. տեղեկացնում են ԱԻՊ ծառայությունից:

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 27-ը, Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1616 աճյուն:

Առաջիկա ուղղությունների մասին ՆԳ նախարարության ԱԻ ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: