Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարանդայի շրջանում իրականացված որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել

Վարանդայի շրջանում իրականացված որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել
Հասարակություն
18:04, 24 июль 2021
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից, վաղը որոնումներ չեն նախատեսվում: Առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 24-ը՝ որոնումների ընթացքում հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1615 աճյուն: