Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուզում եմ, որ մեր երկրում՝ բոլորիս ընտանիքներում, թևածի ջերմությունը, սերն ու հոգատարությունը. Անահիտ Ավանեսյան

Ուզում եմ, որ մեր երկրում՝ բոլորիս ընտանիքներում, թևածի ջերմությունը, սերն ու հոգատարությունը. Անահիտ Ավանեսյան
Հասարակություն
12:53, 31 декабрь 2023
Ամանորը նվիրական երազանքների ու դրական սպասումների մասին է: Այն նաև լավ առիթ է հետհայացք գցելու, արվածը վերլուծելու, հետևություններ անելու և նորը նախանշելու համար:

Այս մասին ասված է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի գրառման մեջ:

«Անցնող տարին, որքան բարդ ու մարտահրավերներով լի, բայց նաև միասնականության, ապրումակցելու, մարդկային պարզ հոգատարության ու ջանքերի մեկտեղման տարի էր:

Սիրելի՛ հայրենակից, ընդունիր իմ սրտագին շնորհավորանքը ամանորյա տոների առթիվ:

Ուզում եմ, որ մեր երկրում՝ բոլորիս ընտանիքներում, թևածի ջերմությունը, սերն ու հոգատարությունը:

Առանձնահատուկ շնորհավորում եմ առողջապահական համայնքի մեր բոլոր ներկայացուցիչներին, բոլոր բուժաշխատողներին, ովքեր ոչինչ չխնայեցին մեր հայրենակիցներին ոտքի կանգնեցնելու համար:

Եկեք հույսով ու բարի ակնկալիքով դիմավորենք 2024-ը»,- ասված է Ավանեսյանի շնորհավորական ուղերձում: