Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարմիր ավտոբուսը կշրջի Երևանի վարչական կենտրոններում և կտեղափոխի իր ուղևորներին դեպի մայրաքաղաքի տեսարժան վայրեր

Կարմիր ավտոբուսը կշրջի Երևանի վարչական կենտրոններում և կտեղափոխի իր ուղևորներին դեպի մայրաքաղաքի տեսարժան վայրեր
Հասարակություն
13:04, 31 декабрь 2023
Երևան Սիթի տուրն Ամանորի համար պատրաստել է տոնական նվեր երևանցիների ու քաղաքի հյուրերի համար:  

Մեր հայտնի կարմիր ավտոբուսը  կշրջի Երևանի վարչական կենտրոններում և կտեղափոխի իր ուղևորներին դեպի մայրաքաղաքի տեսարժան վայրեր:

Հունվարի 1, ժամը 12։00-ին և 15։00-ին Սիթի տուրի ավտոբուսն իր հյուրերին կսպասի Գայի պողոտայում /Նոր Նորք, Ավան, Զեյթուն վարչական շրջաններ/ 
Հունվարի 2, ժամը 12։00-ին և 15։00-ին՝ Բարեկամության մետրոկայարան /Դավիթաշեն, Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններ/
Հունվարի 3, ժամը 12։00-ին և 15։00-ին՝ 
 Գ. Նժդեհի հրապարակ /Մալաթիա֊Սեբաստիա, Շենգավիթ, Նուբարաշեն վարչական շրջաններ/ 
Զբոսաշրջային տոմսն արժե 5000 դր.
ՀՀ քաղաքացիների համար՝ 3000 դր.
7֊15 տարեկան երեխաներ՝ 1500 դր.
Մինչև 7 տարեկան 1 երեխան անվճար, մինչև 7 տարեկան 2 երեխան՝  1500 դր.

Մանրամասների և գրանցումների համար՝ +374 93688545: