Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետի՝ ցնցուղի գնի մասին հանձնարարականն ինձ չէր ուղղված․ Ժաննա Անդրեասյան

Վարչապետի՝ ցնցուղի գնի մասին հանձնարարականն ինձ չէր ուղղված․ Ժաննա Անդրեասյան
Հասարակություն
14:17, 09 январь 2024
Խնդրում եմ տեսանյութն ուշադիր նայեք, վարչապետի հանձնարարականն ինձ չէ ուղղված։ Ցնցուղն այդ գույքի մաս չէ: Լրագրողներին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը կատարել է՝ ճշտե՞լ է ցնցուղի գինը։
 
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզային այցի շրջանակում եղել է Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում և ծանոթացել կատարված աշխատանքներին։